Մեքենայի վարձակալության հիմնական պայմաններ

  1. Վարձակալը պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և վավեր վարորդական վկայական։
  2. Մեքենան վարելու իրավունք ունի բացառապես վարձակալության պայմանագրում նշված անձը։
  3. Վարձակալը պարտավոր է մեքենան վերադարձնել սահմանված ժամկետում, տեխնիկապես և արտաքին տեսքով նույն վիճակում, ինչպես այն ստացել է։
  4. Մեքենան պետք է վերադարձվի վառելիքի նույն մակարդակով, որով այն հանձնվել է վարձակալին։
  5. Վարձակալության ընթացքում առաջացած ճանապարհային տուգանքները, կայանման վճարները և այլ պարտավորությունները կրում է վարձակալը։
  6. Վթարի, վնասվածքի, անսարքության կամ մեքենայի կորստի դեպքում վարձակալը պարտավոր է անհապաղ տեղեկացնել AvtoVardzuyt.am-ին և համապատասխան մարմիններին։
  7. Խստիվ արգելվում է մեքենան վարել ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ ազդեցություն առաջացնող նյութերի ազդեցության տակ։
  8. Արգելվում է մեքենան փոխանցել երրորդ անձի կամ օգտագործել ապօրինի, վտանգավոր կամ պայմանագրով չնախատեսված նպատակներով։
  9. Մեքենային պատճառված վնասի, ինչպես նաև բանալիների, փաստաթղթերի կամ լրացուցիչ պարագաների կորստի համար պատասխանատվություն է կրում վարձակալը։
  10. Մեքենայի ուշ վերադարձի դեպքում գանձվում է լրացուցիչ վճար՝ համաձայն գործող սակագների։
  11. Մեքենան ամրագրելով կամ ստանալով՝ վարձակալը հաստատում է, որ ծանոթացել և համաձայն է սույն պայմաններին։