Մեքենայի վարձակալության հիմնական պայմաններ
- Վարձակալը պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և վավեր վարորդական վկայական։
- Մեքենան վարելու իրավունք ունի բացառապես վարձակալության պայմանագրում նշված անձը։
- Վարձակալը պարտավոր է մեքենան վերադարձնել սահմանված ժամկետում, տեխնիկապես և արտաքին տեսքով նույն վիճակում, ինչպես այն ստացել է։
- Մեքենան պետք է վերադարձվի վառելիքի նույն մակարդակով, որով այն հանձնվել է վարձակալին։
- Վարձակալության ընթացքում առաջացած ճանապարհային տուգանքները, կայանման վճարները և այլ պարտավորությունները կրում է վարձակալը։
- Վթարի, վնասվածքի, անսարքության կամ մեքենայի կորստի դեպքում վարձակալը պարտավոր է անհապաղ տեղեկացնել AvtoVardzuyt.am-ին և համապատասխան մարմիններին։
- Խստիվ արգելվում է մեքենան վարել ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ ազդեցություն առաջացնող նյութերի ազդեցության տակ։
- Արգելվում է մեքենան փոխանցել երրորդ անձի կամ օգտագործել ապօրինի, վտանգավոր կամ պայմանագրով չնախատեսված նպատակներով։
- Մեքենային պատճառված վնասի, ինչպես նաև բանալիների, փաստաթղթերի կամ լրացուցիչ պարագաների կորստի համար պատասխանատվություն է կրում վարձակալը։
- Մեքենայի ուշ վերադարձի դեպքում գանձվում է լրացուցիչ վճար՝ համաձայն գործող սակագների։
- Մեքենան ամրագրելով կամ ստանալով՝ վարձակալը հաստատում է, որ ծանոթացել և համաձայն է սույն պայմաններին։